bE-Open-ը մշակվել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից: Այս առցանց գործիքը նպատակ ունի աջակցել տեղական և մարզային կառավարման բոլոր դերակատարներին` իրենց գյուղերում, քաղաքներում և մարզերում տեղական ժողովրդավարության որակը բարելավելու ջանքերում։ Այն նաև օգտակար կարող է լինել էթիկայի, հաշվետվողականության, թափանցիկության և քաղաքացիների մասնակցությամ թեմաներով հետաքրքրվող քաղաքացիների համար:
Տեղական ինքնակառավարման մարմինները որոշակի ինքնավարություն ունեն ռեսուրսների բաշխման հարցում, միջնորդ դեր են խաղում ազգային կառավարությունների և քաղաքացիների միջև, և ընտրված ներկայացուցիչների և քաղաքացիների միջև հարաբերությունների առաջին շփման կետն են: Հետևաբար, դրանք կարևոր դեր են խաղում քաղաքացիների վստահության ձևավորման և մասնակցային որոշումների կայացման գործում, ինչը ցանկացած կառավարության արդյունավետ գործունեության հիմքն է: Տեղական ինքնակառավարման մարմինների և վարչակազմերի արհեստավարժությունը, բարեվարքությունը և թափանցիկ, պատասխանատու և հաշվետու կերպով գործելու նրանց կարողությունը անկասկած հնարավոր կդարձնեն բարելավված, արդար և անաչառ ծառայությունների մատուցումը քաղաքացիներին:
Mention: All references to Kosovo, whether the territory, institutions or population, in this text shall be understood in full compliance with United Nations Security Council Resolution 1244 and without prejudice to the status of Kosovo.