Գլխավոր Երկրներ Թափանցիկություն

Թափանցիկություն

Թափանցիկության սկզբունքը կիրառվում է`ապահովելու համար, որ վարչական որոշումներից տուժածներին տրվի ամբողջական տեղեկատվություն քաղաքականության արդյունքների և հետևանքների և որոշումների կայացման գործընթացի մասին: Կառավարությանկողմից իրականացվող քաղաքականությունների, ծրագրերի և գործունեության մասին տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիներին և համայնքներին հնարավորություն է տալիս հստակ պատկերացում կազմել կառավարության քայլերի մասին, կատարել տեղեկացված ընտրություն և մասնակցել տեղական որոշումների կայացման գործընթացներին: Այն նաև հնարավորություն է տալիս ընտրված պաշտոնատար անձանց, այսինքն՝ կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներին, կայացնել տեղեկացված որոշումներ, իրականացնել արդյունավետ վերահսկողություն և անհրաժեշտության դեպքում պատասխանատվության ենթարկել գործադիր իշխանությանը: Բացի այդ, տեղեկատվության հասանելիությունը թույլ է տալիս լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին արդյունավետ իրականացնել հսկողության գործառույթները և հաշվետվություն պահանջել կառավարությունից:

Տեղական մարմինները պետք է մատչելի ձևաչափով հասանելի դարձնեն տեղեկատվությունը հանրությանը և դա անեն ժամանակին, որի շնորհիվ քաղաքացիները և շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան մասնակցելու որոշումների կայացման գործընթացներին լինելով իրազեկված, վերահսկել և գնահատել կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը և որոշումները՝ անհրաժեշտության դեպքում հաշվետվություն պահանջելով ​​պաշտոնատար անձանցից: Թափանցիկությունը ձեռք է բերվում մի շարք մեխանիզմների միջոցով, հիմնվելով քաղաքացիների՝ տեղեկատվության հասանելիության իրավունքի վրա: Դրանցից կարելի է նշել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և ընտրվող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական միջոցների և շահերի բախման հայտարարագրումը, ինչպես նաև տեղեկատվության հրապարակումը մատչելի, փոխկապակցվող բաց տվյալների ձևաչափերով:

Բաց գիտելիքի հիմնադրամի կողմից տրված սահմանման համաձայն՝ «բաց տվյալները այն տվյալներն են, որոնք կարող են ազատորեն օգտագործվել, վերօգտագործվել և վերաբաշխվել ցանկացած անձի կողմից՝ ենթակա լինելով միմիայն դրանց աղբյուրը նշելու և համատեղ օգտագործելու պահանջին» ։ Հետևաբար, բաց տվյալների հայեցակարգը դուրս է գալիս հանրային տեղեկատվության մատչելիության շրջանակից և կենտրոնանում է դրա օգտագործման վրա, որից լրացուցիչ տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ են բխում։ Որպեսզի դա տեղի ունենա, հրապարակված տվյալները պետք է լինեն ամբողջական, մշտական, ոչ բացառող, ոչ խտրական և ոչ պատենտավորված, ինչպես նաև ստացվեն առաջնային աղբյուրների կողմից՝ ժամանակին և մեքենաընթեռնելի ձևաչափով։

Հանրային տեղեկատվության սահմանափակ հասանելիությունը բացասաբար է անդրադառնում հանրային կառույցների նկատմամբ վստահության վրա, մեծացնում է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և սահմանափակում տարբեր շահագրգիռ կողմերի` կառավարության գործունեությունը վերահսկելու կարողությունները: Այն նաև խոչընդոտում է քաղաքացիների և շահագրգիռ կողմերի` քաղաքականության մշակմանը մասնակցելու և անհրաժեշտ փոփոխությունների նպատակով ապացույցների վրա հիմնված քաղաքականության առաջարկությունների մշակման ջանքերը: Պրակտիկան ցույց է տալիս, որ տեղեկատվության մատչելիության ոլորտի օրենսդրությունը և պատշաճ կիրարկման միջոցները քաղաքացիների համար տեղեկատվության հասանելիության ապահովման կարևոր պայման են:

Հանրային գնումների համակարգը համարվում է կոռուպցիոն վտանգներ պարունակող հիմնական ոլորտներից մեկը: Վերջինիս մասնաբաժինը  համաշխարհային համախառն ներքին արդյունքում շուրջ 12 տոկոս է, ընդ որում բարձր եկամուտ ունեցող երկրների մեծ մասում ապրանքների և ծառայությունների գնումների մասնաբաժինը կազմում է ընդհանուր պետական ծախսերի մեկ երրորդը: Ելնելով դրանից կարելի է եզրակացնել, որ հանրային գնումները կոռուպցիայի, ապօրինի համաձայնությունների և այլ անօրինական գործողությունների ռիսկ պարունակող առաջնային ոլորտներից են: Հանրային գնումների հետ կապված կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար բաց տվյալների սկզբունքով գործող էլեկտրոնային միջոցներն ու հարթակները գնալով ավելի հասանելի են դառնում և օգտագործվում են պետական մարմինների կողմից` հանրային գնումների ընթացակարգերը բարեփոխելու համար: Բաց պայմանագրերի հետ մեկտեղ (երբ հայտերն ու պայմանագրերը հրապարակվում են) լիովին մատչելի, լավ լուսաբանվող գնումների գործընթացները թույլ են տալիս ավելի շատ հայտատուներ ներգրավել, նվազեցնելով հակամրցակցային պրակտիկայի և կաշառակերության հնարավորությունները:

Թափանցիկության սկզբունքների մեկ այլ կարևոր բաղադրիչ է կուսակցությունների և նախընտրական արշավների ֆինանսավորման թափանցիկությունը, քանի որ ընտրողների համար կարևոր է ֆինանսավորման աղբյուրնեի տեսանելիությունը և այն, թե ինչպես են ծախսվում հատկացված գումարները` տեղեկացված որոշումներ կայացնելու և պատկերացնելու, թե որ ֆինանսական, քաղաքական կամ այլ ուժերն են սատարում թեկնածուներին և կուսակցություններին։ Քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը կանխարգելիչ միջոց է քաղաքականության վարման և ընտրությունների ժամանակ ապօրինի և հանցավոր աղբյուրներից գոյացած փողերի օգտագործման դեմ:

Ըստ այդմ, պետական ​​միջոցների խնայողաբար, արդյունավետ և նպատակային օգտագործմանը նպաստելու համար պետք է ապահովել արտաքին ստուգումներ իրականացնող պատասխանատու մարմնի անկախությունն ու ինստիտուցիոնալ ներուժը: Հասարակության ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու ստուգող կազմակերպության կողմից տրվող հաշվետվություններին և հիմնական առաջարկություններին: Արտաքին աուդիտը կարևոր է հանրային ոլորտում առկա հիմնական մարտահրավերները բացահայտելու, հանրային հաստատությունների թափանցիկությունն ու արդյունավետությունը բարձրացնելու և ապացույցների վրա հիմնված քաղաքականություն վարելու համար:

Ընդհանուր ներքին համատեքստ

Որդեգրելով 2018 թվականի հեղափոխական քաղաքական փոփոխությունների ուղին նոր կառավարությունը հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարելու և քաղաքացիներին որոշումների կայացման կենտրոնում պահելու իր պատրաստակամության մասին։ Սա դրական նշան էր Հայաստանում բաց կառավարման առաջնահերթությունների, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության ու հաշվետվողականության բարելավման համար։

Թեև 1990-ականների վերջից ի վեր Հայաստանում կային որոշումների կայացման թափանցիկությունը ապահովելու տարբեր կանոնակարգեր, որոնք, մասնավորապես, ներառում էին բնապահպանական և քաղաքաշինական հարցերում տեղեկատվության հասանելիությունը, իսկ 2003 թվականից ի վեր գործում էր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, 2011 թվականի հոկտեմբերի 17-ին «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) ծրագրին միանալուց ի վեր երկիրը էականորեն զարգացրել է իր իրավական համակարգերը և թափանցիկ կառավարման պրակտիկան։ Գործողությունների 4 ծրագրերով ԲԿԳ պարտավորությունների կատարման առաջընթացը բավականին նկատելի է հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, պետական ​​գնումները, օրինաստեղծ գործունեությունը, ոչ պետական ​​դերակատարների պետական ​​ֆինանսավորումը, իրական սեփականատերերը և այլն։

Առկա է իրավական ակտերի նախագծերի, բյուջեների, գնումների, ընտրությունների, ընկերությունների, ակտիվների և եկամուտների հայտարարագրերի և այլնի վերաբերյալ բաց տվյալների զգալի ծավալ։ Այդուհանդերձ, քանի որ տեղեկատվության կարիքն արագորեն աճում է, Հայաստանի կառավարությունը հաճախ չի կարողանում բավարարել իր քաղաքացիների, ոչ իշխանական դերակատարների, լրագրողների պահանջները։ Կառավարության թափանցիկության մակարդակը COVID-19 համաճարակի ժամանակ զգալիորեն տուժել է։

Բոլոր պետական գերատեսչությունները, մարզպետարանները և խոշոր համայնքներն ունեն իրենց պաշտոնական կայքէջերը, որտեղ տեղեկատվություն են հրապարակում իրենց գործունեության մասին և ունեն հետադարձ կապի տարբեր հնարավորություններ։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը համայնքների համար պարտավորություն է սահմանում ունենալ պաշտոնական կայք հանրությանը հասանելի տեղեկատվությամբ ՝ փաստաթղթերի, ընթացակարգերի, հանդիպումների վայրի և ժամանակացույցի, համայնքի բնակիչների հետ հանրային լսումների և քննարկումների, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ փաստաթղթերի հանրային լսումների և քննարկումների արդյունքների, ինքնակառավարման գործընթացին համայնքի բնակիչների մասնակցության ընթացակարգերի, համայնքի ղեկավարին առընթեր խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության, բաց հանրային լսումների և քննարկումների անցկացման կարգի, այլ ընթացակարգերի և համապատասխան տեղեկատվության մասին։ Սակայն, համայնքները ոչ միշտ են հրապարակում օրենքով սահմանված բավարար տեղեկատվություն։

Ընդհանուր առմամբ, դիտարկումները ցույց են տալիս, որ չնայած 2018 թվականի հեղափոխությանը հաջորդած որոշ ժողովրդավարական զարգացումներին և բազմաթիվ համակարգերի ներդրմանը, կառավարման թափանցիկությունը չի բարելավվել։

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Որպես խոսքի ազատության իրավունքի անքակտելի մաս՝ տեղեկատվության հասանելիությունը մարդու իրավունք է, ուստի յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա տեղեկատվություն ստանալու պետական ​​մարմիններից և պետական ​​գերատեսչություններից ՝ տեղեկատվության առավելագույն բացահայտման սկզբունքին համապատասխան, որը ենթակա է միայն խիստ, հստակ սահմանված, իրեն արդարացնող համաչափ բացառությունների (օրինակ՝ անվտանգության կամ տվյալների գաղտնիության պահանջների առկայության դեպքում

Միջազգային ստանդարտներ

Տեղեկատվության հասանելիությունը բարելավում է հաշվետվողականությունը, կառավարության կողմից վերահսկողությունը և կոռուպցիայի կսնխսրգելումը: Այն կարևոր է քաղաքացիներիէ որոշումների կայացմանը իրազեկ մասնակցության տեսանկյունից, հետևաբար նաև հիմնարար նշանակություն ունի ժողովրդավարությունների արդյունավետ գործունեության համար: Տեղեկատվության անարգել հասանելիությունը քաղաքացիական հասարակությանը թույլ է տալիս վերահսկել և գնահատել տեղական իշխանությունների գործողությունները, ծառայում է ​​պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման կանխարգելմանը և տեղեկատվություն է տրամադրում տեղեկացված հանրային բանավեճի համար:

Տեղեկատվության առավելագույն քանակի առավել հասանելի ձևաչափերով ակտիվ հրապարակումը նվազեցնում է քաղաքացիների և շահագրգիռ կողմերի` տեղեկատվության հրապարակման անհատական ​​պահանջներ ներկայացնելու անհրաժեշտությունը: Տեղեկատվության առավելագույն քանակը էլեկտրոնային եղանակով տրամադրելուց բացի, տեղական մարմինները պետք է առաջնահերթություն տան իրենց համայնքներում տեղեկատվության ազատության համար պատասխանատու ծառայողների նշանակմանը: Այդ ծառայողները պետք է նախապատրաստեն և հրապարակեն մանրամասն առաջարկություններ՝ թ՛ե քաղաքացիների թ՛ե տեղական իշխանությունների համար, և տեղեկատվություն տրամադրելու խնդրանքը չբավարարելու դեպքում հստակ ցուցումներ տան բողոքարկման գործընթացի վերաբերյալ: Կարևոր է նաև քաղաքացիների և շահագրգիռ խմբերի տեղեկատվության հարցումների վերլուծությունը, մասնավորապես դրանց միտումների և կրկնվող դեպքերի, որպեսզի հետագայում իշխանությունները կարողանան ժամ առաջ հրապարակել պահանջվող տեղեկատվությունը։ 

  • Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով հաստատվում է տեղեկատվության հասանելիության՝ պարտադիր ուժ ունեցող իրավունքը
  • Թափանցիկության և բաց կառավարման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնգրեսի բանաձևը և առաջարկությունը կոչ են անում տեղական և տարածքային իշխանություններին ավելացնելու իրենց վարչակազմերի կողմից բաց տվյալների օգտագործումն ու փաստաթղթաշրջանառության կառավարումը և դրանք հրապարակելու համապարփակ մատչելի և բազմակի օգտագործման եղանակներով
  • Օրհուսի կոնվենցիայով նախատեսվում են իրավունքներ այդ թվում՝շրջակա միջավայրին վերաբերող որոշումներին առնչվող տեղեկատվության հասանելիության մասով
  • ՏՀԶԿ Բացկառավարման խորհրդի առաջարկությունը սահմանում է տեղեկատվության տրամադրում ըստ պահանջի ինչպես նաև կառավարության կողմից տեղեկատվությունը տարածելու համար նախաձեռնողական միջոցառումների կազմակերպում որպես քաղաքացիների մասնակցության նախնական մակարդակ
  • 1946 թվականին ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ բանաձեւում ասվում է, որ «տեղեկատվության ազատությունը մարդու հիմնարար իրավունքն է», իսկ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) հոդված 19-ը սահմանում է, որ խոսքի ազատության հիմնարար իրավունքը ներառում է ազատությունը. «Որոնել, ստանալ և տարածել տեղեկատվություն և գաղափարներ ցանկացած լրատվամիջոցի միջոցով և անկախ սահմաններից»:
  • Հանրային հատվածի տեղեկատվության վերօգտագործման մասին 2003/98/ԵՀ հրահանգը, որն այժմ կոչվում է Բաց տվյալների դիրեկտիվ, որը նախկինում հայտնի էր որպես PSI հրահանգ, ԵՄ անդամ երկրներին խրախուսում է հնարավորինս շատ հանրային հատվածի տեղեկատվություն հասանելի դարձնել վերօգտագործման համար
Ներքին համատեքստ

Հայաստանի Սահմանադրությունը և օրենսդրությունը ապահովում են տեղեկատվության հասանելիության մեխանիզմների լայն շրջանակ։ Այդ մեխանիզմները լայնորեն կիրառվում են լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև ակտիվ քաղաքացիների կողմից։ Թեև օրենսդրությունը նախատեսում է տեղեկատվության ակտիվ հասանելիության, ինչպես նաև հարցումների հիման վրա ռեակտիվ հասանելիության հնարավորությունը, դրանցից առաջին ձևաչափը պատշաճ կերպով չի իրականացվում։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցը ցույց է տալիս, որ 2018 թվականին Հայաստանում գրանցվել է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 98 դեպք, իսկ 2019 թվականին դեպքերի թիվը կազմել է 108։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Սլովակիայի կողմից 2019 թվականի հուլիսին իրականացված հետազոտության համաձայն՝ ԹԻՀԿ-ի ներգրավվածությամբ Եվրոպայի մայրաքաղաքներում տեղեկատվության հասանելիության հարցում Երևանը եվրոպական 26 մայրաքաղաքների շարքում վերջին տեղն է զբաղեցնում։ Ուսումնասիրությունը հիմնված է 14 ցուցանիշների վրա՝ ներառյալ տեղեկատվության հասանելիությունը, քաղաքապետարանների որոշումների կայացման գործընթացը, ֆինանսական ռեսուրսների կառավարումը, գնումների թափանցիկությունը, համայնքի ավագանու նիստերի և ձևաչափի բովանդակության և ընթացքի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը, ինչպես նաև ընտրված ներկայացուցիչների համար էթիկայի կանոնները։ Հետազոտությունն իրականացվել է քաղաքապետարանների պաշտոնական կայքերի տվյալների, ինչպես նաև քաղաքապետարաններին ուղարկված հարցումների ուսումնասիրության հիման վրա։

Օրենսդրություն

ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը։ Սահմանադրության 42-րդ հոդվածում մասնավորապես նշված է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը» ։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է տեղեկատվություն կրողի պարտականությունները, ինչպես նաև տեղեկատվության ստացման կարգը, ձևը և պայմանները։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և պետության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների մշակած կամ փոխանցած տեղեկատվության, այդ թվում՝ պետական մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկված տեղեկատվության հարցումների գրանցման, դասակարգման և պահպանման կարգը կառավարությունն ընդունել է 2015 թվականին։ Տեղեկատվությունը դիմողին պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում։ Եթե գրավոր հարցումում նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ աշխատանք է պահանջվում, ապա այն հայտատուին տրամադրվում է դիմումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում։ Այդ դեպքում հայտատուն գրավոր տեղեկացվում է՝ հայտատուից հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում։

«Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքը լրագրողներին օժտում է ԶԼՄ կազմակերպություններում առանց անհիմն սահմանափակումների գործելու հիմնարար իրավունքներով։ Այն վերահաստատում է տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու սահմանադրական իրավունքը։ Օրենքով արգելվում են գրաքննությունը, «լրագրողի օրինական մասնագիտական գործողություններին» միջամտությունը և առանց դատարանի թույլտվության ծանր հանցագործություններին վերաբերող տեղեկատվության աղբյուրների բացահայտումը։ «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում կատարված փոփոխությունները 2020 թ.-ի մարտի 6-ից հնարավորություն են ընձեռել ԶԼՄ-ներին առանց պետական տուրք վճարելու տեղեկատվություն ստանալու ընկերությունների միասնական պետական ռեգիստրից։

Օրենսդրությունը նաև սահմանում է տեղեկատվության ազատության որոշ սահմանափակումներ։ Տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, եթե այն։

  • պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք․
  • խախտում է անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, ներառյալ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդագրությունների գաղտնիությունը.
  • պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական փորձաքննության տվյալներ․
  • բացահայտում է մասնագիտական գործունեության պատճառով մուտքի սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
  • խախտում է հեղինակային կամ հարակից իրավունքները։

Միևնույն ժամանակ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև բնական աղետներին և դրանց հետևանքներին, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը, նաև այն դեպքում, եթե չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայատանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն՝ 2018 թվականին գրանցվել է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 98 դեպք, իսկ 2019 թվականին՝ 108 դեպք։

Օրենքը նախատեսում է նաև կառավարության կողմից տեղեկատվության հրապարակում՝ բոլոր պետական գերատեսչությունները, մարզպետարանները և խոշոր համայնքներն պարտավոր են ունենալ իրենց պաշտոնական կայքէջերը, որտեղ պետք է հրապարակեն են տեղեկատվություն իրենց գործունեության մասին և ունենան հետադարձ կապի տարբերակներ։ Միևնույն ժամանակ, պետական գերատեսչությունները և մասնավորապես քաղաքապետարանները չեն հրապարակում օրենքով սահմանված բավարար տեղեկատվություն, ինչը հատկապես տեսանելի էր 2020 թվականին։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) ուսումնասիրությունների համաձայն՝ կառավարության կողմից պատշաճ կերպով չեն պահպանվել տղեկատվության ակտիվ բացահայտման կանոնները, հատկապես արտակարգ դրության սկզբնական շրջանում։ Բացի այդ, կառավարությունը գործարկել է ֆեյսբուքյան էջ և վեբ կայք՝ հանրությանը համաճարակի խնդիրների վերաբերյալ տեղեկացնելու համար, սակայն որոշ դեպքերում դրանցում պարունակվող տեղեկությունները միմյանց հետ չեն համընկել։

Ուղեցույցներ

Հայաստանի «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը հանրային ծառայողների համար հրապարակել է «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» ուղեցույցը։ Ըստ դրա՝ բոլորը, անկախ քաղաքացիությունից, ունեն տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունք։ Տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու են բոլոր պետական հաստատությունները՝ ցանկացած տեղական ինքնակառավարման մարմին, ցանկացած պետական հիմնարկ, պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություն և բոլոր նշված հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչները։

Ավելին, ուղեցույցը օգնում է հասկանալու տեղեկատվության հասանելիության աստիճանն ու պետական կառույցների՝ տեղեկատվություն տրամադրելու պատասխանատվությունը, ինչպես նաև այն դեպքերը, երբ մերժվում են տեղեկատվություն ստանալու մասին հարցումները։

2019 թվականին Հայաստանի «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը լրագրողների համար հրատարակեց «Փաստերի ստուգումը և լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը» ձեռնարկը։ Դրանում ներկայացված են փաստերի ստուգման առցանց արդյունավետ բոլոր գործիքները, որոնք արդիական են և դյուրին, ինչպես նաև տեղեկատվության ազատությանն առնչվող օգտակար և կիրառելի նյութեր։ Այն կարող է օգնել լրագրողներին, խմբագիրներին, ուսանողներին, դասախոսներին և ինտերնետ օգտատերերին լայնորեն որոնելու, ճշտելու տեղեկատվության, պատկերների և տեսանյութերի իսկությունը, օգտագործելու արբանյակային տվյալներ և դառնալու ավելի բանիմաց և մեդիագրագետ։

2019-2020 թվականների ընթացքում իրականացվել են մի շարք իրավական բարեփոխումներ՝ ապահովելու իրական սեփականատիրության օրենսդրության թափանցիկությունը, ինչի արդյունքում Հայաստանում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ունեցող ընկերությունները 2020 թվականի փետրվարի 20-ից պարտավոր են ներկայացնել հայտարարագրեր իրենց իրական սեփականատերերի մասին։ Ընկերության անանունությանը վերջ դնելը թափանցիկության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարի գրավականն է։ 2020 թվականի երկրորդ կեսից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվել է իրական սեփականատերերի էլեկտրոնային ռեգիստրի ստեղծումը։ Հարթակը ինտեգրվել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրին։ Իրական սեփականատերերի բացահայտման կանոնակարգը սահմանող ՀՀ օրենքներն ընդունվել են 2021 թվականի հունիսի 3-ին և ուժի մեջ են մտել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։ Համաձայն ԱՃԹՆ-ի ստանդարտի՝ սեփականատերերի ինքնությունը հաստատող տեղեկատվությունը, բացի նշված անձանց անուններից, քաղաքացիությունից և բնակության երկրից, պետք է ներառի նաև ծննդյան ամսաթիվը, ազգային նույնականացման համարը, բնակության հասցեն, քաղաքական ազդեցությունը և այլն։ Իրական սեփականատերերի հայտարարագրերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով և հրապարակվում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում (www.e-register.am

Լավ փորձեր

Վերջին տարիներին էլեկտրոնային կառավարման հարթակների զարգացմամբ կառավարությունը մեծացրել է առցանց տեղեկատվություն դիտելու և ստանալու հնարավորությունները (www.arlis.am, www.datalex.am, www.e-gov.am, www.e-request.am, www.armeps.am և այլն)։ Կայքերը տեղեկատվություն են տրամադրում գնումների, դատական ակտերի, լիցենզիաների կամ այլ կոնկրետ տեղեկությունների մասին։ 2018 թվականին գործարկվել է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը` e-request.am-ը, որը թույլ է տալիս էլեկտրոնային հարցում ուղարկել պետական մարմիններին մեկ պատուհանի ձևաչափով, որից հետո հարցումները տեսակավորվում և ուղարկվում են պատասխանատու պաշտոնատար անձին։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը 3000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների համար պարտավորություն է սահմանում ունենալ պաշտոնական կայք, որտեղ, մասնավորապես, պետք է հանրությանը հասանելի լինի հետևյալ տեղեկատվությունը. փաստաթղթերը, ընթացակարգերը, համայնքի բնակիչների հետ հանդիպումների, հանրային լսումների և քննարկումների վայրը և ժամկետները, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ փաստաթղթերի հանրային լսումների և քննարկումների արդյունքները, ինքնակառավարման գործընթացին համայնքի բնակիչների մասնակցության ընթացակարգերը, համայնքի ղեկավարին առընթեր խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության, բաց հանրային լսումների և քննարկումների անցկացման կարգը, այլ ընթացակարգերը և համապատասխան տեղեկատվությունը։ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ 2022 թվականից այս պարտավորությունը կգործի բոլոր համայնքների համար։ Լավ գործելակերպի մեկ այլ օրինակ է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ամեն տարի հրապարակվող «Քաղաքացու բյուջե»-ն։ «Քաղաքացու բյուջե»-ն, ըստ էության, հիմնական պաշտոնական բյուջետային փաստաթուղթն է, որը մշակվում և ուղղված է շարքային քաղաքացուն, հետևաբար այն չպետք է մասնագիտական բեռ պարունակի, այլ պետք է լինի հեշտ ընկալելի, հանրությանը հասանելի։ Փաստաթուղթը նպատակ ունի պարզեցված կերպով պատասխանել հետևյալ հիմնական հարցերին. ի՞նչ քաղաքականություն, ծրագրեր է կառավարությունը նախատեսում իրականացնել գալիք բյուջետային տարում, որքան միջոցներով, և ինչ արդյունքներ է ակնկալում ստանալ։ Դա բյուջեի տեղեկատվությունը հանրությանը ավելի հասանելի դարձնելու միջոց է։

ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐ

Բաց տվյալները տվյալների կամ տեղեկությունների հրապարակումն է այնպիսի ձևաչափով, որը հնարավոր է ազատ օգտագործել, փոփոխել և փոխանակել: ՏՀԶԿ-ն նշում է, որ բաց տվյալները ներառում են «քաղաքականությունների շարք, որոնք խթանում են թափանցիկությունը, հաշվետվողականությունը և արժեքաստեղծ են՝ կառավարության տվյալները բոլորին հասանելի դարձնելու միջոցով»: Պետական մարմինների գործողությունների միջոցով ձեռք բերված տվյալները հասանելի դարձնելով՝ կառավարությունը դառնում է ավելի թափանցիկ և հաշվետու քաղաքացիների առջև: Այն նաև օժանդակում է բիզնեսի աճին և քաղաքացիներին ուղղված ծառայությունների զարգացմանը:

Միջազգային ստանդարտներ

Մեկ պատուհանի սկզբուքով գործող հարթակների միջոցով բաց տվյալների տարածումը էլ ավելի է մեծացնում տվյալների շտեմարանների փոխգործունակության հնարավորությունները՝ որոնման և վերլուծության առումով: Այն թույլ է տալիս բարձրացնել ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու հասանելիությունը և նվազեցնել կոռուպցիան: Շահագրգիռ խմբերի, ԶԼՄ-ների, ձեռնարկությունների և լայն հասարակության իրազեկության բարձրացումը հանգեցնում է տարբեր շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցության, տրանսպորտի, հանգստի օբյեկտների, կայանատեղիների, առողջապահական ծառայությունների և շատ այլ լուծումների բարելավմանը:

  • Բոլոր բաց տվյալների վերաբերյալ անհրաժեշտ է ընդունել համապատասխան չափանիշներ` տվյալների առավելագույն փոխգործունակությունն ու որոնելիությունը ապահովելու համար: Տեղական մարմինները պետք է նաև ապահովեն, որ համայնքի կողմից բաց տվյալների հրապարակումը ղեկավարվի անհրաժեշտ որակավորում ունեցող աշախատակազմի կողմից և աշխատակիցները վերապատրաստվեն բաց տվյալների չափանիշների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի «Բաց տվյալներ առավել արդյունավետ հանրային ծառայությունների համար» առաջարկներում բացատրվում է դրա կարևորությունը տեղական ժողովրդավարությունը բարելավելու համար:
  • «Քաղաքացիների մասնակցության համար բաց կառավարական տվյալների մասին» Միավորված ազգերի կազմակերպության ուղենիշներում ներմուծվում են քաղաքականություն մշակելու ուղենիշներ և լավագույն գործելակերպի առաջարկներ:
  • Համաշխարհային բանկի գործիքակազմը սկսում է հիմունքներից՝ անցնելով պլանավորման և իրականացման գործընթացներին, ինչպես նաև նշում է, թե ինչպես խուսափել տարածված սխալներից:
  • Բաց տվյալների օգտագործման «Հինգ աստղ» ծրագիրը նախատեսում է տվյալները լիովին բաց դարձնելուն ուղղված հինգ քայլ՝ բացատրելով դրանցից յուրաքանչյուրի ծախսերը և օգուտները:
  • Բաց տվյալների միջազգային խարտիայում սահմանվում են վեց սկզբունքներ՝ բաց, ժամանակին և փոխգործարկելի կառավարական տվյալների համար:
  • ՏՀԶԿ Բաց կառավարման խորհրդի առաջարկությունը սահմանում է տեղեկատվության տրամադրում ըստ պահանջի, ինչպես նաև կառավարության կողմից տեղեկատվությունը տարածելու համար նախաձեռնողական միջոցառումների կազմակերպում` որպես քաղաքացիների մասնակցության նախնական մակարդակ։
Ներքին համատեքստ

Ներկայումս  Հայաստանում պետական հիմնարկների կուտակած և հրապարակած ինֆորմացիան կազմում է պատկառելի ծավալ: Գոյություն ունեն տեղեկատվական մի շարք բազաներ որոնք ունեն հակակոռուպցիոն և քաղաքացիական-լրագրողական հետաքննություններին օժանդակելու զգալի ներուժ, դրանցից են օրինակ  «Մեկ անձի կողմից կատարված գնումների», ՊՈԱԿ-ների ֆինանսավորում և բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի կայքերը: Լրագրողներն ու հետազոտողները կարող են անկախ հետաքննություն և հետազոտություն իրականացնելու նպատակով օգտվել այդ բաց տվյալներից:

Օրենսդրություն

Բաց տվյալների տեղադրման պահանջ սահմանող օրենսդրություն չկա, թեև տարբեր ոլորտներում կոնկրետ տվյալների հրապարակման պահանջները կարող են բաց ձևաչափով հրապարակում ենթադրել։ Դա վերաբերում է բյուջեներին, ընտրությունների արդյունքներին և այլ նման հրապարակումներին, որոնք, որպես կանոն, տեղադրված են excel-ի վրա հիմնված ձևաչափերով, ինչպես նաև pdf կամ նմանատիպ ձևաչափերով հասանելի քրեական գործերի վիճակագրությանը, գույքի և եկամուտների հայտարարագրերին և այլն։

«Բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն՝ բյուջեի ձևավորման և հաստատման գործընթացը պետք է բաց լինի։ Օրենքում նշվում է, որ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելուց հետո կառավարությունը եռօրյա ժամկետում հրապարակում է բյուջեն, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի։

Օրենքը պահանջում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները նախագիծը համայնքի ավագանուն ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում հրապարակեն համայնքների բյուջեների նախագծերը տեղական մամուլում։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը բոլոր համայնքներից պահանջում է ունենալ կայք և բյուջեն և դրա հաշվետվությունները հրապարակել կայքում։

Համաձայն «Դատախազության մասին» օրենքի՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի ՀՀ գլխավոր դատախազության կայքում հրապարակում է հանցագործությունների քննության վերաբերյալ հաշվետվություն։ Զեկույցը տեղեկատվություն է պարունակում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների հետաքննության արդյունքների, դրա վիճակագրության, համեմատական վերլուծության և եզրակացությունների մասին։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությանը, ապա դրա վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունը և եզրակացությունները ներկայացված են առանձին։

Ուղեցույցներ

2014 թ.-ի հոկտեմբերին «Թվային իրավունքներ» ՀԿ-ն «Բաց հասարակություն» հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության ուղեցույց։ Այն տրամադրում է գործնական տեղեկատվություն անձնական տվյալների պաշտպանության ազգային և միջազգային գործելակերպերի և քաղաքականությունների վերաբերյալ՝ հղում կատարելով ազգային և միջազգային գործիքակազմերի։ Ավելին, հրապարակումը ներառում է նաև մի շարք եվրոպական նախատիպեր և գործնական առաջարկություններ հայաստանյան իրավիճակի համար։

2017 թ․-ին ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշակել է «Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին» ուղեցույց։ Դրա նպատակն է ապահովել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության միասնական մեկնաբանումը, իրազեկել երեխաներին, ծնողներին ու տվյալներ մշակողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին ու բարձրացնել երեխաների անձնական տվյալների պաշտպանության մակարդակը։ Ուղեցույցում ներկայացված են երեխաների անձնական տվյալների պաշտպանության սկզբունքները, ոլորտում երեխաների իրավունքները և տվյալներ մշակողների պարտականությունները, ուսումնական հաստատություններում, համացանցում և զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները և երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման համար նախատեսված պատասխանատվությունը։

Լավ փորձեր

Հանրային հասանելիություն ունեցող բաց տեղեկատվության լավ գործելակերպ է պետական ինտերակտիվ բյուջեն, որը պատկերավոր ներկայացնում է բյուջետային դասակարգերը։ Տեղական ինքնակառավարման որոշ մարմիններ նույնպես առաջնորդվում են բյուջեն ներկայացնելու վերոնշյալ եղանակով։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը և Գյումրիում Compass ՀԿ-ն արդեն հրապարակում են ինտերակտիվ բյուջեն։ Պետական հիմնարկները, ինչպես, օրինակ, Նախագահի գրասենյակը, ևս ընդօրինակել են այդ մոտեցումը։ Մեկ այլ օրինակ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը (elections.am), որը բաց տվյալների էլեկտրոնային համակարգ է` որոնելու ընտրողների և նրանց ռեգիստրի վերաբերյալ տեղեկատվություն։

Նման օրինակ է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքը (ecadastre.am), որը 2012 թ.-ի հունվարի 1-ից անշարժ գույքի և հողերի գրանցման մասին տեղեկատվություն որոնելու բաց տվյալների էլեկտրոնային համակարգ է։ Այս կայքը ստեղծվել է Կոմիտեի կողմից էլեկտրոնային ծառայություններ տրամադրելու, ներառյալ անշարժ գույքի իրավունքների և սահմանափակումների գրանցման առցանց դիմումների և դրանց առնչվող փաստաթղթերի ընդունման համար։ Այսպիսով, այն բաց տվյալների և էլեկտրոնային գործիքների միջոցով թափանցիկությունը բարձրացնելու և քաղաքացիների հասանելիությունը հանրային ծառայություններին մեծացնելու օրինակ է։

Հանրային Գնումներ

Հանրային գնումները գործընթաց է, որով պետական մարմինները, ներառյալ տեղական իշխանությունները, գնում են աշխատանք, ապրանքներ կամ ծառայություններ։                   

Քանի որ հանրային գնումները տեղական և տարածքային իշխանությունների համար հանրային ծառայությունների մատուցման էական մասն են կազմում, արդյունավետ գնումները լավ կառավարման համար առանցքային են։

Միջազգային ստանդարտներ

Պետական ​​մարմինները պետք է կիրառեն նոր տեխնոլոգիաներ` պետական ​​գնումների թափանցիկությունը բարձրացնելու և նոր լծակներ ստեղծելու համար, որպեսզի մրցույթներին մասնակցեն ավելի շատ տնտեսվարողներ, որոնք համողզված կլինեն, որ մասնակից են ազատ և արդար մրցակցության: Մրցույթների գործընթացները ընդհանուր առցանց հարթակում տեղադրելը նվազագույնի կհասցնի չհրապարակված մրցույթները և առանց մրցութի պայմանագրերի շնորհման դեպքերը։ Բաց պայմանագրերը և բաց մրցութները թույլ են տալիս նաև իրականացնել մցութային գործընթացի ավելի խորը վերլուծություն՝ էլ ավելի նվազեցնելով կոռուպցիոն գործելակերպերի հնարավորությունները: Պայմանագրերևի կնքման բաց համակարգերը ունեն նաև կանխարգելիչ ազդեցություն, քանի որ հայտերի ներկայացման և պայմանագրերի կնքման գործընթացի տակավին թափանցիկությունը հետ է պահում պաշտոնատար անձանց հնարավոր խախտումներից։   

Տեղական մարմինները պետք է ապահովեն պետական գնումների մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության համապարփակ կառուցակարգեր, ինչպես նաև բողոքների և գանգատների լուծման համակարգ, ներառյալ արագ և լիակատար արձագանքի մեխանիզմներ: Իշխանությունները պետք է նաև վերահսկեն պայմանագրերի կատարման գործընթացը, մասնավորապես` դրանց ժամկետների երկարաձգման և ծախսերի ավելացման նախադեպերը` ապահովելու համար, որ պայմանագրերի իրականացման ընթացքում պայմանագի շահավետության և իրականացման որակի հենանիշները վտանգի տակ չեն հայտնվում։   

Պետական ​​գնումների գործընթացը կարգավորվում է հետևյալ միջազգային կոնվենցիաներով և չափանիշներով։

  • Տեղական և տարածքային մակարդակներում հանրային գնումները թափանցիկ դարձնելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի բանաձևը և հանձնարարականը և Հանրային գնումներում բարեվարքության բարձրացման ՏՀԶԿ-ի ստուգաթերթը ուղեցույց են հանդիսանում հանրային գնումների թափանցիկությունը բարձրացնելու և ազնիվ գորչծելակերպը խթանելու համար։
  • Պետական ​​գնումների վերաբերյալ խորհրդի ՏՀԶԿ-ի հանձնարարականը նպաստում է պետական ​​գնումների համակարգերի ռազմավարական և ամբողջական կիրառմանը պետական ​​բոլոր մակարդակներում և պետական հիմնարկներում։ Առցանց Պետական ​​գնումների գործիքակազմը տրամադրում է քաղաքականության գործիքներ, երկրի կոնկրետ օրինակներ, ինչպես նաև պետական ​​գնումների ցանկացած համակարգ գնահատելու ցուցիչներ։
  • Պետական ​​գնումների մասին ԱՀԿ համաձայնագիրը սահմանում է կանոններ, որոնք պահանջում են, որ պետական ​​գնումներում ապահովվեն բաց, արդար և թափանցիկ մրցակցության պայմաններ։
  • Պետական ​​գնումների մասին ԵՄ հանձնարարականը ապահովում է պետական ​​գնումներում գնի և որակի միջև համապատասխանությունը և երաշխավորում է ԵՄ թափանցիկության և մրցակցության սկզբունքների հպահպանումը։
  • ՈՒՆՍԻՏՐԱԼ-ի (ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողով) «Պետական ​​գնումների մասին» օրինակելի օրենքը իրավական ձևանմուշ է, որը հասանելի է իրենց ներքին շուկայի համար պետական ​​գնումների օրենսդրություն ներդնել կամ բարեփոխել ձգտող ազգային կառավարություններին։
  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԲ) էլեկտրոնային գնումների բարեփոխումների  ուղեցույցը տրամադրում է տեղեկատվություն և աջակցում է  ներպետական էլեկտրոնային գնումների բարեփոխումների նախագծման և իրականացմանը:
  • Բաց պայմանագրային տվյալների ստանդարտ (OCDS), որը տրամադրում է բաց տվյալների ստանդարտ՝ պայմանագրային գործընթացի բոլոր փուլերում վերաբերյալ կառուցվածքային տեղեկատվության հրապարակման համար՝ պլանավորումից մինչև իրականացում:
  • UNODC-ի (ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ) ուղեցույց պետական գնումներում և հանրային ֆինանսների կառավարման հակակոռուպցիոն ձեռնարկը ներկայացնում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 9-րդ հոդվածի իրականացման  լավագույն փորձը:
  • Համաշխարհային բանկի տարեկան հաշվետվություններ Հենանիշային պետական գնումներ, որոնք գնահատում են տարբեր երկրներում պետական գնումների կարգավորման համակարգերը
Ներքին համատեքստ

Պետական ​​գնումները կարող են իրականացվել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակով։ Գնումների համակարգը հիմնականում կարգավորվում է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Գնումների մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2017 թվականի ապրիլի 25-ին), որն ունի նաև առանձին հոդված, որը սահմանում է, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում գնման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվության, հայտատուներից պահանջվող տվյալների վավերականության և էլեկտրոնային գնումների կանոնների գրանցումն ու պահպանումն ապահովելու համար։ Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է գնումների չորս եղանակ. «էլեկտրոնային աճուրդ», «մրցույթ», «գների գնանշում», «մեկ աղբյուրից գնումներ»։ Մրցույթը գնումների նախընտրելի եղանակն է, մինչդեռ գնումների այլ եղանակները կարող են կիրառվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։

Հանրային գնումների հայկական էլեկտրոնային ARMEPS համակարգը (Armenian Electronic Procurement System) ստեղծվել է 2012 թվականին։ Այն նպատակաուղղված է նվազագույնի հասցնել շահերի բախման ռիսկերը՝ ավելի լավ վերահսկողություն իրականացնելով հանրային գնումների ընթացակարգերի պահպանման, էլեկտրոնային գնումների համակարգի օգտագործման արդյունավետության և թափանցիկության բարձրացման և հանրային գնումներում մրցակցության ուժեղացման համար։

Օրենսդրություն

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ մեկտեղ, Հայաստանում հանրային գնումների օրենսդրության ոլորտում հիմնական օրենսդրական ակտերն են «Գնումների մասին» օրենքը (ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը և այլ իրավական ակտերը։ «Գնումների մասին» ՀՀ օրենքը սահմանում է հանրային գնումների իրականացման ընդհանուր իրավական, կազմակերպչական և տնտեսական սկզբունքները։

Հայաստանի հանրային գնումների օրենսդրությունը ներառում է նաև ենթաօրենսդրական ակտեր, մասնավորապես «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 4 մայիսի 2017 թվականի N 526-Ն որոշումը (հանրային գնումների մասին հիմնական ենթաօրենսդրական ակտ), «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386 -Ն որոշումը, «Էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման ուղեցույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հունվարի 10-ի թիվ 7-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի 17.05.2017 թ. թիվ 219-Ա հրաման, և այլ։

Ուղեցույցներ

Հայաստանում առցանց գնումների գործընթացը հեշտացնելու նպատակով Ֆինանսների նախարարությունը մշակել է էլեկտրոնային գնումների մի շարք ուղեցույցներ և ձեռնարկներ, որոնք հասանելի են ՀՀ ֆինանսների նախարարության գնումների պաշտոնական էլեկտրոնային տեղեկագրում՝ https://gnumner.am/։ «Տնտեսական օպերատորի համար» էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ մշակված ուղեցույցը, էլեկտրոնային աճուրդի ուղեցույցը, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրեր իրականացնող ԾԻԳ-երի, հիմնադրամների և ՓԲԸ-ների էլեկտրոնային գնումների ուղեցույցը, ինչպես նաև Էլեկտրոնային գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման, գնումների հաշվետվությունների մոդուլների ձեռնարկը կիրառում են Հանրային գնումների միասնական էլեկտրոնային համակարգի (armeps.am) քայլ առ քայլ մոտեցումը՝ ուղղված մատակարարներին, գնորդներին, ինչպես նաև կենտրոնական և տեղական մակարդակներում ցանկացած այլ շահագրգիռ կողմի։

2020 թվականին Բաց կառավարման գործընկերությունը (ԲԿԳ) ճանաչեց թափանցիկ հանրային գնումների վարկանիշը (ԹՊԳՎ) որպես հանրային գնումներում լավ կառավարման մոնիտորինգի հիմնական աղբյուրներից մեկը։ Հանրային գնումների թափանցիկության մակարդակի գնահատման ԹՊԳՎ մեթոդաբանությունը ներառում է գնումների թափանցիկության մակարդակի գնահատման ցուցիչներ։ Ըստ ԹՊԳՎ-ի՝ Հայաստանում հանրային գնումների համակարգը գնահատվում է 66․26% միավոր։ Գնահատման հիման վրա կենտրոնական և տեղական իշխանությունները կարող են բացահայտել առկա խնդիրները և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու համար։

Լավ փորձեր

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային գնումների համակարգը գործարկվել է 2012 թվականի հունվարի 1-ից, որի արդյունքում ՀՀ պետական կառավարման մարմինների մեծ մասի կողմից իրականացվող բաց գնումների գործընթացները կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով՝ www.armeps.am. կայքի միջոցով։ Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը զգալիորեն բարձրացրել է հանրային գնումների թափանցիկությունը և նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին կառավարման բոլոր մակարդակներում։ ARMEPS հարթակի թափանցիկության բարձր մակարդակի շնորհիվ բոլոր օգտատերերը կարող են հայտնաբերել գնումների այն ընթացակարգերը, որոնք կարող են հանգեցնել օրենքի խախտման։ Սակայն, որոշումների կայացման թափանցիկությունը հետագայում բարձրացնելու համար դեռևս անհրաժեշտ է հանրային գնումների համակարգի բարելավում։

ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏ

Արտաքին աուդիտը հաշիվների և ֆինանսական տեղեկությունների կանոնավոր, անկախ ուսումնասիրությունն է պետական միջոցների պատշաճ և արդյունավետ օգտագործումն ապահովելու համար: Արտաքին աուդիտներն իրականացվում են երկրի համապատասխան օրենքների և կանոնների համաձայն՝ նպաստելու կառավարության հաշվետվողականությանը հասարակության առջև: Այն կարող է իրականացվել ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլև գնահատել կառավարության կատարողականն ու արդյունավետությունը իր իսկ նպատակների կամ ծրագրերի իրականացման ու ծառայությունների մատուցման համատեքստում:

Միջազգային ստանդարտներ
  • «Պետական ոլորտի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ» փաստաթղթի հիմնական թեման ազգային, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվապահական հաշվառումը, աուդիտը և ֆինանսական հաշվետվությունների ներկայացումն է: Այն վերաբերում է կառավարական գործակալություններին և այն հանրային խմբերին, որոնց նրանք ծառայում են:
  • Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային ստանդարտներ կայքէջը ներառում է մասնագիտական ստանդարտների ամբողջական հավաքածու և լավագույն գործելակերպի ուղենիշներ պետական ոլորտի աուդիտորների համար:
  • Արտաքին աուդիտին վերաբերող դրույթներ և կետեր ներառված են կոռուպցիայի դեմ պայքարի մասին մի շարք կոնվենցիաներում և ստանդարտներում:
Ներքին համատեքստ

Հայաստանում պետական հաստատությունների աուդիտն իրագործում է Վերահսկիչ պալատը: Վերահսկիչ պալատի առաքելությունն է որակյալ արտաքին պետական վերահսկողություն իրականացնելը, որի նպատակն է կանխել պետական միջոցների և գույքի կառավարման ոլորտներում տեղի ունեցող խախտումները՝ այդպիսով բարելավելով արդյունավետության մակարդակը:

Օրենսդրություն

Հայաստանի Սահմանադրության համաձայն` Հաշվեքննիչ պալատը «անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ։ Հաշվեքննիչ պալատն իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարելու իրավունք ունի միայն օրենքով սահմանված դեպքերում» ։

Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով սահմանվում է, որ Հաշվեքննիչ պալատը արտաքին պետական աուդիտ իրականացնող անկախ պետական մարմին է։ Հաշվեքննիչ պալատի նպատակն է հանրությանը և Ազգային ժողովին ժամանակին, մասնագիտական և անաչառ տեղեկատվություն տրամադրել պետական ֆինանսների, պետական միջոցների, պետական բյուջեների, վարկերի, փոխառությունների, ինչպես նաև պետական գույքի օգտագործման օրինականության և արդյունավետության վերաբերյալ։

Ուղեցույցներ

Հայաստանը Աուդիտի բարձրագույն մարմինների անկախ միջազգային կազմակերպության (INTOSAI) անդամ է 1998 թվականից։ Հայաստանի վերահսկիչ պալատը առաջնորդվում է INTOSAI-ի Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային ստանդարտներով (ISSAI), ինչպիսիք են Հաշվապահական բարձրագույն մարմինների միջազգային ստանդարտները, ներառյալ Էթիկայի կանոնները (ISSAI 130), Աուդիտի բարձրագույն հաստատությունների որակի վերահսկումը (ISSAI 140), Հանրային հատվածի աուդիտի հիմնական սկզբունքները (ISSAI 100), Ֆինանսական աուդիտի հիմնական սկզբունքները (ISSAI 200), Կատարողականի աուդիտի սկզբունքները (ISSAI 300), Համապատասխանության աուդիտի հիմնական սկզբունքները (ISSAI 400) և այլն։ Այս ստանդարտները հասանելի են նաև Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում։

Լավ փորձեր

Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը սահմանում է, որ Հաշվեքննիչ պալատը, ի թիվս այլոց, իրականացնում է համայնքների բյուջեների, նրանց ստացած վարկերի և փոխառությունների օգտագործման, ինչպես նաև համայնքային գույքի օգտագործման օրինականության և արդյունավետության աուդիտ։ Վերջին նման հաշվետվությունը Գյումրու քաղաքապետարանի կողմից բյուջետային միջոցների, համայնքային գույքի օգտագործման, ինչպես նաև բյուջետային եկամուտների հավաքագրման մասին էր։ Համաձայն 2020 թվականի հունվարի 24-ի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ 2022 թվականի հունվարի 1-ից բոլոր համայնքները պարտավոր են ունենալ էլեկտրոնային կայք, որտեղ պետք է հրապարակեն բյուջեն և բյուջեի կատարման հաշվետվությունները։ Գործող օրենքը կայք ունենալու պարտականություն է սահմանում միայն 3000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների համար։ Այս մեխանիզմները քաղաքացիական հասարակության և քաղաքացիների համար բյուջեն ստուգելու հնարավորություններ են ստեղծում։

Կուսակցությունների Ֆինանսավորումը

Կուսակցությունների և նախընտրական արշավների ֆինանսավորումը ժողովրդավարական գործընթացի անկապտելի բաղադրիչն է: Այն թույլ է տալիս ապահովել ընտրություններին քաղաքական աջակցությունը և մրցակցությունը:

Կուսակցությունների ֆինանսավորումը կարգավորող սկզբունքները ներառում են պետական ​​ֆինանսավորման բաշխման արդարացիության սկզբունքը, մասնավոր նվիրատվությունների չափի թափանցիկության և սահմանափակման խիստ կանոններ, քարոզարշավի ծախսերի շեմեր, ֆինանսավորման և ծախսերի լիակատար թափանցիկություն, անկախ ընտրական հանձնաժողովներ, քարոզարշավի ֆինանսավորման անկախ աուդիտ, սահմանված կանոնները խախտող թեկնածուների և կուսակցությունների նկատմամբ համաչափ պատժամիջոցների հետևողական կիրառում (օրինակ՝ տուգանքներ կամ ապագա նախընտրական արշավներում պետական ​​ֆինանսավորման նվազեցում):

Միջազգային ստանդարտներ

Քաղաքական քարոզարշավի ֆինանսավորման և ծախսերի հստակ կանոններն ու թափանցիկ հաշվետվությունները էական նշանակություն ունեն քաղաքական թեկնածուների, կուսակցությունների և պետական կառույցների նկատմամբ վստահություն պահպանելու համար: Կուսակցությունների անհավասար ֆինանսավորումը հանգեցնում է անարդար առավելության՝ ավելորդ լծակներ ստեղծելով հզոր նեղ շահերին, առաջացնում է ռիսկեր, որ քաղաքականությունը կծառայի նեղ մասնավոր շահերի, որոնք կգերակայեն հանրային շահին:

Հետևյալ միջազգային կոնվենցիաներն ու չափանիշները վերաբերում են կուսակցությունների ֆինանսավորմանը.

Ներքին համատեքստ

Կուսակցությունները կենսական նշանակություն ունեն ժողովրդավարական հասարակության կայացման համար։ Ֆինանսավորման առկայությունը շատ կարևոր է կուսակցությունների համար, առանց որի նրանք չեն կարող զարգանալ և հավաքել բավականաչափ ընտրողներ ընտրություններում հաղթելու համար։ Ժողովրդավարական հասարակությունում ֆինանսավորման թափանցիկությունը և կուսակցությունների հաշվետվողականությունը հանրության առաջ կարևոր նշանակություն ունեն հանրային վստահությունը ձեռք բերելու համար։ Ուստի, ժողովրդավարական պետությունները ոչ միայն պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն նոր կուսակցությունների ստեղծման և զարգացման համար, այլև պայմաններ ապահովեն նրանց օրինական, պատասխանատու գործունեության համար։ Կուսակցությունների կողմից ապօրինի ձևով ֆինանսավորումից օգտվելը պետք է կանխել պետական և հասարակական պատշաճ վերահսկողության միջոցով։

Քաղաքական կուսակցություններն ավանդաբար համարվում են Հայաստանի ամենաանվստահելի կառույցներից մեկը։ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) կողմից անցկացված Կովկասյան բարոմետր 2015-ի հետազոտության համաձայն, հայաստանյան 17 հաստատությունների մեջ քաղաքական կուսակցությունները վայելել են հասարակության ամենացածր վստահությունը՝ ընդամենը 8%։ 2018 թվականին Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ հարցվածների միայն 5%-ն է համարում քաղաքական կուսակցությունների գործունեությունը լիովին թափանցիկ և բաց։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կուսակցությունների դերի և նշանակության բարձրացումն այսօր հրամայական է՝ հաշվի առնելով, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո պետությունն անցել է կառավարման խորհրդարանական ձևի։

Օրենսդրություն

Հայաստանի Սահմանադրությունը սահմանում է, որ կուսակցությունները պարտավոր են հրապարակել տարեկան հաշվետվություններ իրենց ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ։ Այս դրույթն ավելի մանրամասն շարադրված է 27-րդ հոդվածում, որը սահմանում է, որ կուսակցությունը պարտավոր է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի և գույքի մասին հաշվետվությունը, ինչպես նաև հաշվետվության վերաբերյալ աուդիտորի եզրակացությունը օրենքով նախատեսված դեպքերում, և տեղադրել այն www.azdarar.am. կայքում։ Այնուհետ կուսակցությունը պարտավոր է դրա հրապարակման ապացույցները ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով կուսակցությունը պարտավոր է ներկայացնել հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող, արժեթղթերով գործարքների մասին, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային տեղեկատվություն։ Մինչև 2020 թվականի դեկտեմբերին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելը, կուսակցությունները պարտավոր էին զեկուցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկողական ծառայություն։

Կուսակցությունների ընդհանուր և ընթացիկ ֆինանսավորումը կարգավորվում է նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով։ Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ կուսակցության գույքը գոյանում է հետևյալ աղբյուրներից.

  • կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներ,
  • անդամավճարներ,
  • նվիրատվություններ,
  • բյուջետային ֆինանսավորում,
  • սույն օրենքով սահմանված գործունեությունից ստացված եկամուտներ։

Օրենքը սահմանում է նվիրատվությունների սահմանները, ընդունելի աղբյուրները, կուսակցությունների համար արգելված նվիրատվությունները։ Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում` դրամական միջոցների, ներառյալ` վարկերի, փոխառությունների, երրորդ անձանց կողմից կուսակցության պարտքի մարման տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական անձանցից կուսակցության օգտին այլ գործունեության տեսքով։ Անշարժ գույքի մասով նախատեսված են հատուկ կարգավորումներ և սահմանաչափեր։ Մասնավորապես, մեկ անձի կողմից անշարժ գույքի նվիրատվությունը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհազարաապատիկը (200 000 000 ՀՀ դրամ) ։

Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսավորումը կարգավորվում է «Ընտրական օրենսգրքի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով։ «Ընտրական օրենսգրքի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր։ Հայտարարագրում նշվում են սույն օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները։

Ուղեցույցներ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի 403-Ն որոշմամբ սահմանվել է կուսակցության ֆինանսավորման աղբյուրների և ծախսերի հրապարակման կարգը, ինչպես նաև գույքի հաշվետվությունը հրապարակելու, ներկայացնելու կարգը և հաշվետվության ձևը. Հարկ է նշել, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ են կատարվել։ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխված 27-րդ հոդվածում ասվում է, որ վերոնշյալ հաշվետվությունները կուսակցությունները ներկայացնում են ԿԿՀ-ին։ Ըստ այդմ, օրենքը սահմանում է, որ նշված հաշվետվության ձևը և լրացման կարգը սահմանում է հանձնաժողովը։ Օրենքի անցումային դրույթները նախատեսում են, որ կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացնեն արդեն փոփոխված հերթականությամբ։ Հետևաբար անհրաժեշտություն առաջացավ ուժը կորցրած ճանաչել կառավարության կողմից ընդունված հաշվետվության հրապարակման մասին 2017 թվականի ապրիլի 20-ի N 403-Ն որոշումը՝ որոշմամբ կարգավորվող իրավական դրույթները կառավարության իրավասությունից դուրս լինելու պատճառով։

Լավ փորձեր

2020 թվականին շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ազգային ժողովի այն ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցության հեղինակած այդ օրինագիծը հանրային քննարկման էր դրվել 2020 թվականի մարտին։

Նախագծով նախատեսվում էր ապահովել նախընտրական քարոզարշավի ֆինանսական թափանցիկությունը։ Այդ նպատակով օրինագծի նախագծում ամբողջությամբ փոխվել էր նախընտրական քարոզարշավի գլուխը։ Մասնավորապես, նախագծով խստացվել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների կողմից ընտրողներին անհատույց նվերներ տալու կամ ծառայություններ մատուցելու գործընթացը։

Թեև այս նախագիծը լավ քայլ է նախընտրական քարոզարշավի, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավում թեկնածուների ֆինանսավորման թափանցիկության բարձրացման ուղղությամբ, սակայն քարոզարշավի ֆինանսավորման և քարոզարշավի կանոնակարգերի վերաբերյալ կան բազմաթիվ կարևոր դրույթներ, որոնք վերջին պահին հանվել են նախագծից՝ առանց քաղաքական ուժերի կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկման։